ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ֆիլհարմոնիկի հոբելյանական համերգը

Ֆիլհարմոնիկի հոբելյանական համերգը
20.03.2015 | 11:43

Այսօր` ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է հոբելյանական համերգ: Կհնչեն Մոցարտի թիվ 39 և Բրուքների թիվ 4 սիմֆոնիաները: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան: Ֆիլհարմոնիկից տեղեկացնում են, որ իրենց նվագախմբի առաջին համերգը կայացել է 1925-ին նույն օրը՝ մարտի 20-ին: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 90 տարեկան է:

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ